Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

2 րոպեի ընթերցում

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները, իսկ այդ հատվածներում կայանված մեքենաների նկատմամբ կկիրառվեն տուգանքներ և քարշակման միջոցներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ խաչմերուկների վերլուծությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է հետ քաշել խաչմերուկներին մոտ գտնվող կարմիր գծերը՝ երթևեկության անվտանգությունը բարելավելու նպատակով։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնուամենայնիվ, կունենանք չնախատեսված հատվածներում կայանումներ, այս մասով աշխատում ենք ՆԳՆ մեր գործընկերների հետ, որպեսզի նման ավտոմեքենաներն անպայման տուգանվեն։ Երկրորդը՝ նման մեքենաների դուրսբերումն է քարշակների միջոցով, որովհետև նման պայմաններում, երբ երթևեկելի գոտին ուղղակի խցանվում է, կառավարման ոչ մի թվային տեխնոլոգիա մեզ էական օգուտ չի տալու»,-ասաց Սուրեն Գրիգորյանը։

Փոխքաղաքապետ հավելեց, որ նախատեսվում է ոչ միայն տուգանել խախտում կատարող վարորդներին, այլև նվազեցնել նրանց տուգանային միավորները։ Հանձնարարական է տրվել նաև, որ երթևեկության կառավարման կենտրոնը հսկողություն իրականացնի ավտոբուսների և տրոլեյբուսների երթևեկության նկատմամբ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ խաչմերուկների մոտ կայանման արգելված գոտիների ընդլայնման հետ մեկտեղ անհրաժեշտ է ապահովել նաև բավարար քանակությամբ քարշակների առկայությունը։

«Ամենամտահոգիչ հարցն ինձ համար քարշակներն են, դրանց ոչ բավարար քանակը այս պահի դրությամբ մեր ամենամեծ խնդիրն է, կարծում եմ։  Տուգանելուց բացի՝ տուգանային միավորների նվազեցումը ևս արդյունավետ կլինի»,-ասաց Ավինյանը։

Հայերեն

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների դեմ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 ամսում աճել են 325.6 մլրդ դրամով

Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ

Haypass-ը գործում է բնականոն հունով․ ՆԳՆ

Աշխարհում 20 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 1600 լրագրող

Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ Արթուր Հովհաննիսյան

Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերի վաճառքը

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար