Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը չի դառնա ևս մեկ «հավերժական պատերազմ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ի եթերում։

«Ակնհայտորեն, դեռ շատ աշխատանք կա անելու, բայց ձեզ կասեմ հետևյալը՝ եթե ձեզ անհանգստացնում է ևս մեկ հավերժական պատերազմի հավանականությունը, ապա Դոնալդ Թրամփը երբեք թույլ չի տա, որ սա դառնա հավերժական պատերազմ», - հայտարարել է Վենսը։

Նա պնդել է, որ ԱՄՆ նախագահը կհասնի երկրի նպատակներին, և իրենք արդեն կկենտրոնանան այլ հարցերի վրա։

Վենսի խոսքով՝ հակամարտությունը շարունակվում է մի քանի ամիս, սակայն ԱՄՆ-ն «Իրանի հետ գործ ունի արդեն 47 տարի»։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնատար անձանց, հաղորդել էր, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը հոկտեմբերի 29-ին նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների տարբերակները։ Միևնույն ժամանակ Semafor պարբերականը, հղում անելով աղբյուրի, գրել էր, որ Թրամփը դեռևս չի հրաժարվում Իրանի հետ կապված իրադրության դիվանագիտական կարգավորումից, թեև պատրաստ է կրկին դիմել ռազմական միջոցների։

Հայերեն Русский

Հաքերները Binance կրիպտոբորսայից գողացել են 6,3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը