Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների
1 րոպեի ընթերցում
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 27-ին այցելել է Գավառի նախկին մանկատան շենք, որն առաջիկայում նախատեսվում է վերափոխել սոցիալական բնակարանների։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից՝ նշելով, որ նախարարին ուղեկցել են Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը և «Օթևան» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանը:
Գերատեսչությունից նշում են, որ քննարկվել են համայնքի հետ համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները: Կարևորվել է նաև նախկին խնամքի հաստատության հարևանությամբ գտնվող այգու բարեկարգման ու տարածքի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։