ՀՀ վարչապետը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նորին Մեծության այցը և հույս հայտնել, որ նա Հայաստանից կստանա ջերմ տպավորություններ։ ՀՀ վարչապետը հավելել է, որ այս տարի արդեն Իսպանիայի երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախ վարչապետ Պեդրո Սանչեսի, ապա թագուհի Սոֆիայի այցերը Հայաստան վկայում են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մասին։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է օգտագործել երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ քաղաքական երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով։

Թագուհի Սոֆիան շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ տպավորված է ջերմ հյուրընկալությամբ ու Հայաստանով։ Նորին Մեծությունը նշել է, որ Երևանում մասնակցելու է Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև պատրաստվում է այցելել Հայաստանի պատմամշակութային վայրեր, ներկա գտնվել Հայաստան-Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների:

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ։ 

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանն ԱԺ-ում ներկայացրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ

Շատ լավ է, որ ԹՐԻՓՓ-ի իրագործումը կախված չէ խաղաղության համաձայնագրի ստորագրումից․ Ռուբեն Ռուբինյանը հակադարձել է Նարեկ Կարապետյանին

Արարատ Միրզոյանը Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը խաղաղությանը չնպաստող է համարել

Ոսկյա զարդեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն․ Մեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մանրամասներ է ներկայացրել COP17-ի նախարարական հատվածի ընթացքից

ՀՀ վարչապետը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային

Նարեկ Կարապետյանը դրական է գնահատել Խաղաղության խորհրդի հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային խաղաղության հաստատման վրա

Վարչապետ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիային