Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է Երևանում և Գյումրիում ապահովել մշտական ու կայուն շուրջօրյա ջրամատակարարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը՝ պատասխանելով ջրամատակարարման և խմելու ջրի որակին վերաբերող հարցին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր հարցում նշեց, որ նախկինում շուրջօրյա ջրամատակարարում ունեցող որոշ թաղամասերում այժմ տարվա մի հատվածում ջուրը մատակարարվում է գրաֆիկով։ Նա անդրադարձավ նաև Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում արձանագրված դեպքերին՝ հարցնելով, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում խմելու ջրի անվտանգությունն ապահովելու համար։

Ավետիսյանը պատասխանեց, որ ներկայացված տեղեկությունների հիման վրա դժվար է փաստել ջրամատակարարման որակի վատթարացում։

«Մեր կառավարության ծրագրում հստակ ամրագրել ենք, որ ջրամատակարարման մասով, մասնավորապես՝ խմելու ջրամատակարարման, Երևան և Գյումրի համայնքներում պատրաստվում ենք ապահովել 24-ժամյա մշտական և կայուն ջրամատակարարում։ Դա մեր քաղաքական հանձնառությունն է»,- ընդգծեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում նաև օպերատորի հետ համագործակցությամբ՝ գործող պայմանագրի շրջանակներում։

Անդրադառնալով ջրի հետ կապված հնարավոր թունավորումների հարցին՝ Ավետիսյանը նշեց, որ պատճառների վերաբերյալ գնահատականներ տալու համար անհրաժեշտ է սպասել համապատասխան վարույթների եզրակացություններին։

Լրացուցիչ հարցում պատգամավորը բարձրացրեց նաև «Վեոլիա Ջուր» ընկերությունից կառավարումը վերցնելու և այլ ընկերության փոխանցելու հնարավորության հարցը։ Ի պատասխան Ավետիսյանը շեշտեց գործող պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտավորությունները և հայտնեց, որ Բյուրեղավանում ջրի որակի ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում։

«Բյուրեղավանի մասով վստահեցնում եմ, որ ամենօրյա մոնիթորինգ է իրականացվում ջրի որակի։ Ինչպես նաև մեր կողմից ներդրումներ են իրականացվում այս պահին նոր ջրաղբյուրների ներգրավման և նոր ջրագծերի կառուցման»,-ասաց փոխնախարարը։

Նա հավելեց, որ հնարավոր խնդիրների առկայությունն ու դրանց պատճառները պետք է հաստատվեն բազմակողմանի քննության արդյունքներով։

Հայերեն

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը