Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղարի ղեկավարած պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում ընթացող ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) շրջանակներում Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար, դոկտոր Մուսոնդա Մումբային և նրա ղեկավարած պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանի աշխատակազմից, ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը կարևորել է Ռամսարի կոնվենցիայի դերը միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքների և ջրային թռչունների պահպանության գործում։ Կոնվենցիան ընդունվել է 1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում և ուժի մեջ մտել 1975 թվականին։ ՀՀ-ն կոնվենցիային միացել է 1993 թվականի նոյեմբերի 6-ին։

Դոկտոր Մուսոնդա Մումբան անդրադարձել է Ռամսարի ցանկում ընդգրկված խոնավ տարածքներին, դրանց էական ազդեցությանը Երկիր մոլորակի ընդհանուր էկոլոգիական հավասարակշռության և անվտանգության պահպանման գործում։

ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Մարտին Ավագյանը ներկայացրել է  Հայաստանի Ռամսարյան տարածքների՝ Սևանա լճի, Արփի լճի, «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերի, «Խոր Վիրապի ճահիճ» պետական արգելոցի էկոլոգիական բնութագիրը և բնապահպանական նշանակությունը։ Բանախոսները պատասխանել են ԳՊՀ դասախոսների և ուսանողների հարցերին։

ԳՊՀ գիտական խորհրդի որոշմամբ Մուսանդա Մումբային տրվել է շնորհակալագիր՝ երկարամյա և արդյունավետ բնապահպանական գործունեության համար։

Գլխավոր քարտուղարի պատվիրակության կազմում էին Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Ջենտերեջյանը և Շվեյցարիայի Գլանդ քաղաքում գործող կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչները։ Մասնակցում էր նաև Վրաստանից ժամանած բնապահպան փորձագետ։

Հյուրերը ծանոթացել են Սևանա լճից հանված ծառերի արմատներից պատրաստված քանդակների՝ «Նոր կյանք, նոր շունչ» խորագրով հավաքածուին, որի մի մասը ցուցադրված է COP17-ի «կանաչ գոտում»։ Յուրօրինակ աշխատանքների հեղինակը՝ Գեղարքունիքի մարզի գավառ համայնքի Նորատուս գյուղի բնակիչ վարպետ Երեմ Կոստանյանը ստացել է  շնորհակալագիր ԳՊՀ ռեկտորատի կողմից։

Հյուրերն այցելել են նաև  ԳՊՀ պատմագիտական թանգարան և գրառումներ կատարել  պատվավոր հյուրերի մատյանում։ 

Հայերեն

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը