1 րոպեի ընթերցում
Երևանում Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բժշկական կենտրոններ դիմած 11 տուժածներից մեկի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ մյուս 8 տուժածները հետազոտվել են, ստացել անհրաժեշտ առաջին բուժօգնությունը և դուրս գրվել։
Ավելի վաղ ՀՀ ՆԳ նախարությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 23-ին ժամը 09։00-ի սահմաններում Երևանի Աճառյան փողոցում «Հյունդայի» մակնիշի ավտոբուս է կողաշրջվել։
Նախնական տվյալներով՝ տուժել է 11 անձ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Պատահարի հանգամանքները պարզվում են։