1 րոպեի ընթերցում
Երևանի Աճառյան փողոցում «Հյունդայի» մակնիշի ավտոբուս է կողաշրջվել։
Նախնական տվյալներով՝ տուժել է 11 անձ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՆԳՆ հաղորդագրությունը, պատահարի մասին ահազանգը 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում։
«Պարզվել է, որ կողաշրջվել է «Հյունդայի» մակնիշի ավտոբուս։ Ըստ նախնական տվյալների՝ տուժել է 11 անձ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոններ»,– նշված է հաղորդագրությունում։
Պատահարի հանգամանքները պարզվում են։