Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է համաշխարհային առաջնորդներին երկրում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած համազգային ցույցերի շրջանակում տեղի ունեցած անկարգությունների և թալանի վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ անելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը՝ նշելով, որ Մակրոնի խոսքերն, ակնհայտորեն, ուղղված են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Մակրոնն ասել է, որ առաջնորդները քննադատում են Ֆրանսիային՝ իրենց երկրներում առաջիկա ընտրությունների համատեքստում։ Նրա խոսքով՝ այդ առաջնորդների վրա ազդեցություն են գործել անկարգությունների վերաբերյալ արհեստական բանականության (ԱԲ) միջոցով ստեղծված կեղծ տեսանյութերը։

«Տեղի է ունեցել տեղեկատվության արտաքին մանիպուլյացիա, որը հանգեցրել է շատերի, այդ թվում՝ օտարերկրյա առաջնորդների անընդունելի և նույնիսկ հիմար մեկնաբանությունների», - ասել է Մակրոնը Դոհայում լրագրողների հետ զրույցում։

Նա որևէ ղեկավարի անուն չի նշել, սակայն Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են նշանակված հոկտեմբերի 27-ին, իսկ ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին։

Մակրոնն ասել է, որ ընտրությունների քարոզարշավ անցկացնող առաջնորդները «երբեմն դյուրահավատորեն» կրկնել են ԱԲ-ի միջոցով ստեղծված նյութերը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ Ֆրանսիան ենթարկվել է «ծայրահեղական իսլամի ներխուժմանը», իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում, կապված է ներգաղթի հետ»։

Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձություններում «արտաքին միջամտություն» չի տեսնում։ Նրա խոսքով՝ եղել են ԱԲ-ի միջոցով ստեղծված պատկերներ, որոնք ցույց են տվել տեսարաններ, որոնք երբեք տեղի չեն ունեցել Ֆրանսիայում։

«Եղել են մարդիկ, որոնք բացատրել են, թե, իբր, մեզ մոտ «ներխուժել են միգրանտների և իսլամիստների հորդաները», ինչը լիովին կեղծ է», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնն ասել է, որ հոկտեմբերի 22-ին կհանդիպի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների, վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի և այլ նախարարների հետ՝ հոկտեմբերի 17-ի անկարգությունների վերաբերյալ մանրամասն զեկույց ստանալու համար։

Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում շուրջ կես միլիոն մարդ է դուրս եկել բողոքի ակցիաների։ Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով, իրավապահների հետ բախումներով, թալանով։ Խռովությունները շարունակվել են նաև հոկտեմբերի 18-ին։ Շուրջ 2400 մարդ ձերբակալվել է, 1000 իրավապահ՝ տուժել։ Երկրի մի քանի քաղաքում մասնակի պարետային ժամ է սահմանվել։

Աշխարհ

Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում պարետային ժամն ուժի մեջ է մտել

Հայերեն

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի