Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

5 րոպեի ընթերցում

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կարծում է՝ կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն, իսկ քաղաքական առաջնորդությունը պետք է վերածվի կոնկրետ գործողությունների։ Ըստ նրա՝ հենց դա է «Առաջնորդները՝ հանուն բնության» գագաթնաժողովի նպատակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մաթևոսյանը նշեց Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 16-ին Երևանում։

«Ցանկանում եմ իմ խոսքը սկսել՝ ընդգծելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունը, որի աջակցությունը վճռորոշ նշանակություն է ունեցել այս գագաթնաժողովի կազմակերպումը հնարավոր դարձնելու գործում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր ներկայության, հանձնառության և ներդրման համար»,-ընդգծեց նախարարը։

Մաթևոսյանը կարծում է՝ գագաթնաժողովը, որն անցկացվում է անմիջապես COP17-ից առաջ, հնարավորություն է ընձեռում ամրապնդելու քաղաքական հանձնառությունը, սահմանելու ռազմավարական ուղղությունները և խթան հաղորդելու առաջիկա աշխատանքներին։

Նա հավաստիացրեց՝ կենսաբազմազանության համաշխարհային շրջանակը համաձայնեցված է։ «Այժմ մեր խնդիրն է արագացնել դրա իրականացումը և ապահովել ստանձնած պարտավորությունները չափելի արդյունքների վերածելը։ Հոկտեմբերի 18-ին COP17-ը կմեկնարկի այստեղ՝ Երևանում։ Համաժողովի ընթացքում կքննարկվեն կենսաբազմազանության պահպանմանն ուղղված համաշխարհային գործողությունների հաջորդ փուլի համար առանցքային նշանակություն ունեցող հարցեր, այդ թվում՝ ֆինանսավորումը, մշտադիտարկումը, կարողությունների զարգացումը, տեխնոլոգիաները, համագործակցությունն ու օգուտների բաշխումը, ինչպես նաև Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի իրականացման գործում գրանցված հավաքական առաջընթացի առաջին գլոբալ գնահատումը»,-շեշտեց նա։

Ըստ նախարարի՝ գլոբալ գնահատումը կօգնի հասկանալ, թե որտեղ ենք գտնվում, արձանագրել առաջընթացը և բացահայտել այն բացերը, որոնք ավելի մեծ ուշադրություն են պահանջում, սակայն գնահատումը պետք է հանգեցնի գործողությունների։ Մաթևոսյանը վստահ է՝ անհրաժեշտ են գործնական ուղիներ՝ այդ բացերը լրացնելու և իրականացման գործընթացն արագացնելու համար։

«Հենց այս մոտեցման վրա է հիմնված Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի իրականացմանը միտված Երևանի ուղին, որի նպատակն է կապել գլոբալ գնահատման արդյունքներից քաղած դասերն առավել ամուր համագործակցության, գործնական լուծումների և արագացված գործողությունների հետ։ Մեզ ոգևորում է նաև մի շարք երկրների արտահայտած հետաքրքրությունը՝ ուսումնասիրելու «Տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիա» ստեղծելու հնարավորությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով 4-րդ թիրախի հավակնությունները գործնական և չափելի գործողությունների վերածելուն։ Հենց այսպիսի իրականացմանը միտված համագործակցությունն ենք ձգտում խրախուսել COP17-ի շրջանակում՝ համախմբելով երկրներին, փոխանակելով մասնագիտական գիտելիքներն ու փորձը և ապահովելով բնության պահպանությանն ուղղված շոշափելի արդյունքներ»,-շեշտեց Մաթևոսյանն ու հավելեց՝ կենսաբազմազանությունը հիմնարար նշանակություն ունի մեր տնտեսությունների, հասարակությունների և անվտանգության համար, հետևաբար բնության պահպանությունը զարգացումից անջատ չէ. այն անհրաժեշտ պայման է դիմակայուն տնտեսությունների, պարենային և ջրային անվտանգության, մարդու բարեկեցության և կայուն զարգացման համար։

Նա վստահեցրեց՝ համախմբել են առաջնորդներին՝ հանուն բնության։ Այժմ իրենց պարտականությունն է այդ ոգին փոխանցել COP17-ին և շարունակել այդ գործը նաև դրանից հետո։

«Եկե՛ք COP17-ին և ողջ աշխարհին հստակ ուղերձ հղենք․ քաղաքական հանձնառությունը պետք է ուղեկցվի գործողություններով, իսկ գործողությունները պետք է շոշափելի արդյունքներ ապահովեն»,-եզրափակեց Համբարձում Մաթևոսյանը։

 

 

Հայերեն English Français Русский

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը