Ռուսական դիզելը սկսել է մատակարարվել համաշխարհային շուկա

2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական դիզելային վառելիքը սկսել է մուտք գործել համաշխարհային շուկա, և դա կնպաստի էներգետիկ շուկայի կայունացմանը՝ չնայած ոչ ամբողջությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ներկայում հասանելի է դառնում բավականին մեծ քանակությամբ դիզելային վառելիք։ Այդ դիզելային վառելիքը սկսել է մուտք գործել համաշխարհային շուկաներ, և դա որոշակի դրական ազդեցություն կունենա նավթային շուկաների կայունացման վրա։ Թեև սա չի կարողանա ամբողջությամբ կայունացնել դրանք. այս հանգամանքն էլ պետք է հաշվի առնել», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հաղորդվում է, որ Պեսկովն այս հարցին պատասխանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային վառելիքի գործարքի համատեքստում։ Պեսկովին նաև հարցրել են, թե Կրեմլն ինչպես է գնահատում այդ պայմանավորվածության նկատմամբ միջազգային արձագանքը:

«Մենք նախկինի պես տեսնում ենք եվրոպական երկրների ապակառուցողական դիրքորոշումը։ Նրանք ոչ միայն չողջունեցին այս գործարքը, այլև բավականին կոշտ քննադատության ենթարկեցին այն, ինչպես նաև անձամբ (ԱՄՆ) նախագահ Թրամփին և ամերիկյան վարչակազմի նմանատիպ որոշումները», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև հրաժարվել է ասել, թե ԱՄՆ-ից բացի որ երկրներն են ցանկություն հայտնել ռուսական դիզվառելիք ձեռք բերել:

Նա նաև նշել է, որ էներգակիրների համաշխարհային շուկայում իրավիճակն այժմ լարված է, և դա կապված է, այդ թվում, ռուսական նավթի և նավթամթերքի արտահանման սահմանափակումների հետ:

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ Ռուսաստանն անմիջապես՝ նախատեսված ժամանակից շուտ, սկսում է չեղարկել դիզելի արտահանման նկատմամբ սահմանափակումները: Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի շուկա և իր բոլոր գործընկերներին մատակարարել դիզելային վառելիքի լրացուցիչ ծավալներ՝ հոկտեմբերին՝ 300 000 տոննա, նոյեմբերին՝ 500 000 տոննա, իսկ դեկտեմբերին՝ 1 միլիոն տոննա։ Ապագայում այդ ծավալը կարող է հասնել ամսական մինչև 3,5 միլիոն տոննայի։

Հայերեն Русский

Լավրովն առաջարկել է «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, այնուհետև՝ Երևանում

35 տարվա վստահություն. IDBank-ը տոնում է հաճախորդների հետ

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն ընդգծել է, որ COP17–ը Երևանում չափազանց լավ է կազմակերպվել

Ռուսաստանը «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. Լավրով

ԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջ

Հայաստանի և Ադրբեջանի մերձեցումը նոր հնարավորություններ է բացում Արևելք–Արևմուտք կապերի համար. Տոկաև

Կրեմլը տեղյակ չէ Եվրոպային ԱՄՆ-ի արած առաջակի մասին՝ ՌԴ ակտիվներն ապասառեցնելու վերաբերյալ

Շիրակում 5 ծրագրի համար կհատկացվի ավելի քան 144 մլն դրամ

ՀՀ ՊՆ փոխնախարարն ու ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրենը քննարկել են մի շարք հարցեր

Իրանի նախագահը կայցելի Հայաստան