COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

2 րոպեի ընթերցում

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել կապեր հաստատել տարբեր կողմերի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների և դոնորների հետ։ Արդյունքում մի շարք ոլորտներում հետաքրքրություն կա տարբեր ծրագրերի իրականացման նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 14-ին հրավիրված ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։  

Նրա խոսքով՝ կարևոր արդյունք է նաև Հայաստանի կարողությունների զարգացումը, ինչը հետագայում կնպաստի ոլորտում առկա խնդիրների լուծմանը։ Տեղացի մասնագետների և փորձագետների ներուժի օգտագործմամբ հնարավոր կլինի հասցեագրել առկա մարտահրավերները։

Աբիսողոմոնյանը տեղեկացրեց, որ առաջնորդների գագաթնաժողովին ակնկալվում է ավելի քան 50 բարձր մակարդակի մասնակցություն։ Իսկ հոկտեմբերի 27-28-ին նախատեսված նախարարական բարձր մակարդակի հատվածին սպասվում է մինչև 150 բարձրաստիճան մասնակցություն։  

Անդրադառնալով այն  հարցին, թե որ երկիրն է երկու տարի անց ստանձնելու COP-ի նախագահությունը՝ փոխնախարարը նշել է, որ դա որոշվում է  ռոտացիայի սկզբունքով։

Հաջորդ նախագահությունը, ըստ այդ սկզբունքի, պետք է ստանձնի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջանային խումբը։ Որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով։  

«Ոչ միշտ է հնարավոր լինում որոշում ընդունել կոնսենսուսով, ինչպես տեղի ունեցավ Հայաստանի պարագայում։ Հայաստանի նախագահությունը քվեարկությամբ հաստատվեց»,-հավելեց նա։  

Հայերեն English Русский

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Քննարկվեցին տնտեսական տարբեր hամակարգերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները

Հոկտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հրազդանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի