Թրամփը հայտարարել է Գրենլանդիայում նավթի, գազի և օգտակար հանածոների լայնածավալ հետախուզում սկսելու մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ Գրենլանդիայում պատրաստվում են սկսել նավթի, գազի և օգտակար հանածոների «հսկայածավալ» հետախուզական աշխատանքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը նշել է Truth Social հարթակում գրառման մեջ։

«Կան փորձագետներ, որոնք նշում են, որ հեշտ հասանելի նավթի քանակը մեծապես գերազանցում է աշխարհի գրեթե ցանկացած վայրի պաշարներին, և որ ավելի կարևոր է՝ անվտանգության տեսանկյունից ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների, այնպես էլ Եվրոպայի պաշտպանության և հարձակողական գործողությունների համար այն անգերազանցելի է», - նշել է նա գրառման մեջ։

Թրամփը մանրամասներ չի հայտնել Գրենլանդիայում նախատեսվող հետախուզական աշխատանքների վերաբերյալ, սակայն նշել է, որ Միացյալ Նահանգների վրա ցանկացած ապագա հարձակում պետք է անցնի Գրենլանդիայի տարածքով, որտեղ պաշտպանական համակարգերը կանոնավոր կերպով կխոցեն անօդաչու թռչող սարքերը, հրթիռները կամ զենքի ցանկացած այլ տեսակ, որը դեռ նույնիսկ նախագծված չէ։ 

«Այն մեզ ապահովում է ժամանակով, դիրքով և տեսանելիությամբ այնպես, ինչպես աշխարհի ոչ մի այլ վայրում», - հավելել է Թրամփը։  

Սեպտեմբերին Միացյալ Նահանգները, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր ստորագրեցին՝ նպատակ ունենալով վերջ դնել լարվածությանը, որն առաջացել էր ռազմավարական նշանակություն ունեցող և օգտակար հանածոներով հարուստ կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու վերաբերյալ Թրամփի հնչեցրած բազմակի սպառնալիքներից հետո։  

Համաձայնագիրն ընդլայնում է ԱՄՆ զինված ուժերի դերը Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիայում՝ հիմք ստեղծելով երկու նոր ռազմակայանի և ամերիկյան «Ոսկե գմբեթ» (Golden Dome) հրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման համար՝ միաժամանակ վերահաստատելով Դանիայի ինքնիշխանությունը և գրենլանդացիների ինքնորոշման իրավունքը։

Հայերեն English Русский

Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ

Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պեսկով

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք

Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Համբուրգում սկսվել է «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիայի գործով դատավարությունը

Երևանում COP17-ին ընդառաջ տեղի է ունեցել ՄԱԿ-ի և Հայաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը

Լեհաստանի արտգործնախարարը Starlink-ի հնարավոր սահմանափակումների պատճառով քննադատել է Մասկին

Քանդակագործ Սամվել Պետրոսյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

Ամենամեծ ոգեշնչումը ճանապարհն է՝ իր բոլոր ոլորաններով, մարտահրավերներով ու հաղթանակներով. Արտաշես Ստեփանյան