ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որին մասնակցել են Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու քննիչները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդակցության ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադարձել է կառույցի կազմավորման 12-ամյակի հանդիսավոր նիստում ներկայացված վիճակագրական տվյալներին, որոնց հաջորդել են կադրային փոփոխությունները:

Արթուր Պողոսյանը ներկայացրել է նորանշանակ պաշտոնատար անձանց՝

Աշոտ Ժամկոչյան՝ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ,

Դավիթ Մանուչարյան՝ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ,

Էդվարդ Կարապետյան՝ Երևան քաղաքի քննչական վարչության պետ,

Ռաֆայել Վարդանյան՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ:

Քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել վերջիններիս երկարամյա փորձառությունն ու նվիրվածությունը՝ շեշտելով նրանց կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը:

Արթուր Պողոսյանը վստահեցրել է, որ նորանշանակ ղեկավար կազմն իր մասնագիտական ներուժով կնպաստի վերահսկողական մեխանիզմների ուժեղացմանը և քննության արդյունավետության բարձրացմանը:

Կոլեգիայի նիստում Քննչական կոմիտեի նախագահը անդրադարձել է նաև մարզային ստորաբաժանումների ղեկավարների նշանակումներին՝

Հրաչիկ Պողոսյան՝ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ,

Դավիթ Բաղդասարյան՝ Արարատի մարզային քննչական վարչության պետ,

Արթուր Մնոյան՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ,

Սիսակ Հայրապետյան՝ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ:

Նիստի ավարտին Քննչական կոմիտեի նախագահը ստորաբաժանումների ղեկավարներին և քննիչներին տվել է հանձնարարականներ՝ կապված քննիչների աշխատանքի արդյունավետության բարձրացման, դատավարական ժամկետների խիստ պահպանման ու քննության որակական հատկանիշների բարելավման հետ:

Արթուր Պողոսյանն ընդգծել է ստորաբաժանումների ղեկավարների կողմից նախաձեռնողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, հատկապես՝ նախորդ տարիներին կատարված և չբացահայտված սպանությունների վերաբերյալ քրեական վարույթներով:

Արթուր Պողոսյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների հետ շփումներին՝ հանձնարարելով խստորեն պահպանել ծառայողական էթիկայի կանոնները դիմում-բողոքների քննարկման և ընդունելությունների ընթացքում: Նա ընդգծել է, որ քաղաքացիների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ու հարգալից վերաբերմունքը կառույցի նկատմամբ հանրային վստահության գլխավոր նախապայմանն են:

Հայերեն

Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի զարգացման ծրագիրը կկազմի ակումբների հետ քննարկումների արդյունքում

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին