Չինաստանի առևտրի ծավալը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ աճել է

3 րոպեի ընթերցում

Չինաստանի առևտրի ծավալը Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ 2026 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է։ Չինաստանի և Եվրամիության միջև առևտրի ծավալը նշված ժամանակահատվածում տարեկան հաշվարկով աճել է 12,9%-ով՝ հասնելով 693,57 միլիարդ դոլարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի Մաքսային գլխավոր վարչության տվյալները։

Ինչպես հետևում է հրապարակված տվյալներից, հաշվետու ժամանակահատվածում Չինաստանից ԵՄ ապրանքների մատակարարումները հասել են 485,43 միլիարդ դոլարի՝ ավելանալով  16,4%-ով։ Եվրամիությունից Չինաստան ներմուծումն աճել է 5,5%-ով և կազմել 208,14 միլիարդ դոլար։

Արդյունքում՝ Պեկինի դրական առևտրային հաշվեկշիռը 2025 թ. հունվար-սեպտեմբերի համեմատությամբ աճել է 3,2%-ով՝ մինչև  277,29 միլիարդ դոլար։

ԵՄ անդամ երկրների շարքում Չինաստանի հետ առևտրի ծավալով առաջատարը Գերմանիան է, որի ցուցանիշը հունվար-սեպտեմբերին կազմել է 173,68 միլիարդ դոլար (տարեկան հաշվարկով աճը՝ 10,6%)։ ԵՄ-ում Չինաստանի երկրորդ առաջատար առևտրային գործընկերը Նիդեռլանդներն է, որը հաշվետու ժամանակահատվածում Չինաստանի հետ առևտրաշրջանառությունն ավելացրել է 7,8%-ով՝ մինչև 90,66 միլիարդ դոլարի։ Հաջորդը Ֆրանսիան է՝ 70,83 միլիարդ դոլար ցուցանիշով (աճը՝ 14%)։

Իսկ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 462,54 միլիարդ դոլար՝ տարեկան հաշվարկով ավելանալով 8,6%-ով։

Ինչպես հետևում է Մաքսային գլխավոր վարչության վիճակագրությունից, հաշվետու ժամանակահատվածում Չինաստանի արտահանումն ԱՄՆ կազմել է 348,19 միլիարդ դոլար՝ ցուցադրելով 9,8% աճ։ Միացյալ Նահանգներից Չինաստան ապրանքների ներմուծումն աճել է 5,2%-ով՝ մինչև 114,35 միլիարդ դոլար։

Չինաստանի  դրական առևտրային հաշվեկշիռը Միացյալ Նահանգների հետ առևտրային փոխգործակցության 9 ամսվա արդյունքներով հասել է 233,84 միլիարդ դոլարի։ Դա 12%-ով գերազանցում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Չինաստանն ԱՄՆ-ից ներմուծում է սոյա, բամբակ և եգիպտացորեն, միկրոսխեմաներ, արտաճանապարհային ավտոմոբիլներ, կոքսացող ածուխ, պղինձ և պղնձի հանքաքար։ Ամերիկյան կողմը Չինաստանից գնում է սմարթֆոններ, պարզեցված մաքսային ձևակերպման ենթակա ցածր արժեք ունեցող ապրանքներ, համակարգիչներ, լիթիումաիոնային մարտկոցներ, մանկական խաղալիքներ, պլաստիկե արտադրանք, տեսահսկման խցիկներ, կենցաղային սարքեր, հագուստ, կոշկեղեն և բազմաթիվ այլ ապրանքներ:

Հայերեն Русский

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ

Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15/16-ին

Մեծ Բրիտանիան պլանավորում է արագացնել թեթև բազմանպատակային հրթիռների մատակարարումներն Ուկրաինային

Ձորագյուղում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Մոսկվայում կայացել է «Լուսավորիչը» ֆիլմի ցուցադրությունը

Գավառում կայացել է Կարինե Ղարաբաղցյանի «Պատասխանը չի ուշանա» գրքի շնորհանդեսը