1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացմանը և տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող մի շարք հարցեր։
Անդրադարձ են կատարվել ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաներին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։