Ալեն Սիմոնյանն ու «Save Armenia»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ-ում գործող «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և կարևորել կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։
ԱԽ քարտուղարը պատասխանել է նաև կազմակերպության անդամներին հետաքրքրող տարբեր հարցերի: