Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար իր պաշտոնում մնալ երրորդ ժամկետով, եթե նման  հնարավորություն լիներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ RSBN-ի տարածած տեսանյութի՝ Օհայոյի նահանգում Հանրապետական կուսակցության կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ ներկաներն սկսել են վանկարկել. «Եվս չորս տարի»՝ նկատի ունենալով Թրամփի համար ևս մեկ քառամյա նախագահական ժամկետ։

«Շնորհակալություն։ Ես մեծ սիրով դա կանեի», - ասել է Թրամփը։

ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ նախագահի պաշտոնում Թրամփի երկրորդ ժամկետը պետք է ավարտվի 2029 թ. հունվարին։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ լրացումը, որն ընդունվել է 1951 թվականին, սահմանափակում է նախագահի պաշտոնավարումը երկու ժամկետով։

Թրամփը երկրորդ անգամ ընտրություններում հաղթանակ է տարել 2024 թ. նոյեմբերին, իսկ պաշտոնը ստանձնել է 2025 թ. հունվարին: Նա պարտության է մատնել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսին։ Առաջին անգամ նա ԱՄՆ վարչակազմը գլխավորել է 2017-2021 թվականներին:

Հայերեն Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել