Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հոկտեմբերի 11-ին Truth Social հարթակում հայտարարված էներգետիկ հրադադարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ի հրապարակումը, այս մասին Զելենսկին հայտարարել է Վարշավայի անվտանգության համաժողովին տեսակապով իր ելույթում:

Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ նախագահի «հանկարծակի, բայց շատ կարևոր» գրառումից հետո Մոսկվան թիրախավորված հարված է հասցրել Խարկովի էլեկտրակայանին՝ ավելի շատ վնաս հասցնելով Ուկրաինայի էներգետիկ համակարգին:

«Ակնհայտ է, որ (ՌԴ նախագահ) Պուտինը Truth Social չի կարդում: Բայց եթե Ռուսաստանը ցանկանում է, որ մենք դադարեցնենք իր նավթավերամշակման գործարանների և նավթի արտահանման ենթակառուցվածքների ուղղությամբ մեր հեռահար հարվածները, ապա Ռուսաստանը պետք է դադարեցնի մեր էներգետիկ համակարգի և կարևոր ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները, ինչպես նաև դադարեցնի մեր մարդկանց սպանությունները։ Սա արդարացի է», - նշել է Զելենսկին։

Նկատի ունենալով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ համաձայնությունը՝ Զելենսկին նաև հայտարարել է, որ հարկավոր է Ռուսաստանի վրա ամերիկյան ճնշում, «ոչ թե պատժամիջոցների մեղմացում, ոչ թե զիջումներ, այլ իրական ճնշում, որպեսզի մենք կարողանանք հասնել գոնե նրան, ինչի մասին ԱՄՆ նախագահը հայտարարեց երեկ՝ էներգետիկ հրադադար»:

«Էներգետիկ հրադադարն ու լարվածությունը թուլացնելու և անվտանգություն երաշխավորելու այլ քայլերը շատ անհրաժեշտ են այստեղ՝ իրականում, ոչ թե միայն Truth Social-ում», - հավելել է Ուկրաինայի նախագահը:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ Կրեմլը դեռևս ասելիք չունի:

Անդրադառնալով ռազմական դրության պայմաններում նախագահական ընտրությունների անցկացմանը, ինչի կոչ էր արել Թրամփը, Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ի ու ռուսական կողմի միջև համապատասխան պայմանավորվածության և հրադադարի դեպքում ինքը պատրաստ է խորհրդարանի հետ «դժվարին լուծումներ գտնել»:

«Ես այժմ խոսում եմ օրենսդրությունը փոխելու, սահմանադրությունը փոխելու մասին, որպեսզի շատ արագ հասնենք ընտրությունների», - ասել է նա:

Կրեմլի խոսնակը հոկտեմբերի 12-ին ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ-ն մերժում է 60-օրյա հրադադարի գաղափարը, որը թույլ կտար Ուկրաինայում ընտրություններ անցկացնել: Նրա խոսքով՝ Մոսկվան ոչ թե հրադադար է ցանկանում, այլ երկարաժամկետ խաղաղություն:

Ռուսաստան

Ռուսաստանը մերժում է Զելենսկու՝ 60-օրյա հրադադարի խնդրանքը

Հայերեն

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք