Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

2 րոպեի ընթերցում

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դատապարտում է հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանի վրա, որի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Չինաստանը դատապարտում է զգալի թվով զոհերի և վիրավորների պատճառ դարձած հարձակումը և լուրջ մտահոգություն հայտնում հակամարտության սրման կապակցությամբ։ Չինաստանը մշտապես դեմ է արտահայտվել խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների թիրախավորմանը», - նշել է ԱԳՆ խոսնակ Մաո Նինը:

Նա հավելել է, որ Պեկինը կոչ է անում համապատասխան կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ավելի սրել տարածաշրջանային լարվածությունը, տարաձայնություններն ու վեճերը լուծել երկխոսության և բանակցությունների միջոցով, ինչպես նաև հնարավորինս շուտ հասնել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման:

Եմենի հութիները դարձյալ թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները և էներգետիկ օբյեկտները: Էր Ռիադի միջազգային օդանավակայանին հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել: Հոկտեմբերի 10-ին օդանավակայանի վրա հութիների հարձակումներից 13 մարդ էր զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել:

Թուրքիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը դատապարտել են հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա, շեշտել աջակցությունն այդ սպառնալիքները կանխելուն ուղղված օրինական միջոցներին ու քայլերին:

Թուրքիա

Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դատապարտել են Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումները

Հայերեն Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել