Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները, եթե Ռուսաստանն էլ իր հերթին դադարեցնի հարվածները Ուկրանիայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Զելենսկին գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։

«Եվրոպայում պատերազմի իրական պատճառը միայն ու միայն Ռուսաստանն է։ Արդեն այսօր էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների դադարեցումը հնարավոր է, սակայն Պուտինը չի ցանկանում անել դա։ Ուկրաինան պատրաստ կյլինի դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները, եթե Ռուսաստանը դադարի հարվածներ հասցնել մեր էներգետիկ ենթակառուցվածքներին։

Նա ընդգծեց, որ դեէսկալացիայի ուղղությամբ յուրաքանչյուր քայլ պետք է փոխադարձ լինի և ուղեկցվի իրական երաշխիքներով։ Զելենսկին նաև հիշեցրել է, որ միայն վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 1450 ավիառումբ է ուղարկել, 75 տարբեր տեսակի հրթիռներ  և 1640 հարվածային ԱԹՍ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային կոչ էր արել դադարեցնել հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների ուղղությամբ՝ շեշտելով, որ դրա հետևանքով խնդիրներ են առաջանում վառելիքի համաշխարհային մատակարարումների հետ կապված, ինչպես նաև բարձրանում են վառելիքի գները։

Հայերեն

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը