Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկման արդյունքում պայմանավորվել են ռուսական դիզելային վառելիք մատակարարել ամերիկյան և համաշխարհային շուկաներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս մասին ժամեր առաջ գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

«Ես հենց նոր ավարտեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չափազանց հաջող քննարկումը, որի ընթացքում համաձայնեցվեց, որ Ռուսաստանն անմիջապես ամերիկյան և համաշխարհային շուկաներ կմատակարարի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք, ևս 500 հազար տոննա՝ նոյեմբերին, իսկ անմիջապես դրանից հետո՝ մեկ միլիոն տոննա։ Բացի այդ, կախված իրենց դիզելային վառելիքի վերամշակման գործարանների վիճակից, Ռուսաստանն այնուհետև կարճ ժամանակահատվածում կմատակարարի երեք միլիոն տոննա դիզելային վառելիք»,– գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի գնահատմամբ՝ այդ մատակարարումները և Հորմուզի նեղուցի նկատմամբ, իր բնորոշմամբ, ԱՄՆ-ի «լիակատար վերահսկողությունը» կնպաստեն դիզելային վառելիքի գների արագ նվազմանը։

Նա ընդգծել է, որ ամերիկացիների, հատկապես ֆերմերների, անասնապահների և բեռնատարների վարորդների համար գների նվազեցումն իր համար առաջնահերթություն է։

ԱՄՆ նախագահը գրառումը եզրափակել է հայտարարությամբ, որ Իրանը միջուկային զենք չի ունենալու։

Հայերեն English Русский

Flydubai-ին թույլատրվել է վերսկսել թռիչքները դեպի Թել Ավիվ՝ ահաբեկչության փորձի կանխումից երկու ամիս անց

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի նախագահի առանձնազրույցը

ԱրարատԲանկը ներդնում է ԱԲ կիրառմամբ CRM համակարգ. համագործակցության հուշագիր Stamina-ի և Pipedrive-ի հետ

Չինաստանն առաջին անգամ տիեզերական առաքելություն կիրականացնի օտարերկրյա տիեզերագնացի մասնակցությամբ

Վահան Կոստանյանը Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյայի և տարածաշրջանի դեսպանների հետ քննարկել է մի շարք հարցեր

Արփինե Սարգսյանի ճեպազրույցը

ARPI կենտրոնը կնպաստի Հայաստանում ռոբոտաշինության և ֆիզիկական ԱԲ զարգացմանը. Դավիթ Թադևոսյանն ընդգծել է նախաձեռնության կարևորությունը

Մեկնարկել է Հայաստանի վարչապետի ու Ռումինիայի նախագահի հանդիպումը. կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Կինը բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու մարմնի տարբեր մասերին, այնուհետև հրկիզել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում սպանության դեպքից

Ավստրալիայի նահանգներից մեկն արգելել է պլանշետների օգտագործումը տարրական դասարաններում