ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարն այցելել է imID ընկերության գրասենյակ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն այցելել է imID գրասենյակ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը, Հայաստանում թվային ինքնության և վստահության ենթակառուցվածքի զարգացման ընթացքին, գործող լուծումներին և ոլորտի զարգացման ուղղություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում Դավիթ Թադևոսյանը նոր սերնդի imID հավելվածում ակտիվացրել է իր թվային ինքնությունը։ Հավելվածի պաշտոնական գործարկումը տեղի էր ունեցել օրեր առաջ՝ TrustConf 2026 by imID միջոցառման շրջանակում։

Նախարարը գործնականում ծանոթացել է թվային ինքնության ստեղծման և կիրառման գործընթացին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թվային ինքնության և վստահության ծառայությունների դերը Հայաստանի թվային փոխակերպման գործընթացում, դրանց կիրառման ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության նշանակությունը՝ անվտանգ և փոխգործունակ թվային միջավայրի ձևավորման գործում։ imID թիմը՝ գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանի գլխավորությամբ, նախարարին ներկայացրել է ընկերության ստեղծման պատմությունն ու առաքելությունը, թվային ինքնության և վստահության ծառայությունների համար ձևավորված ենթակառուցվածքը, գործող պրոդուկտներն ու ծառայությունները, շուկայի հիմնական ցուցանիշներն ու գործընկերների էկոհամակարգը։ 

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային չափանիշներին, մասնավորապես՝ ԵՄ eIDAS-ի պահանջներին համապատասխանությանը, ինչպես նաև Հայաստանում ոլորտի հետագա զարգացման ուղղություններին։

Կողմերն ընդգծել են թվային վստահության համակարգի արդյունավետ զարգացման գործում պետության և մասնավոր հատվածի համագործակցության կարևորությունը՝ շեշտելով մասնավոր հատվածի կողմից ստեղծվող տեխնոլոգիաների ու ծառայությունների համադրումը պետական թվային համակարգերի և կարգավորող միջավայրի հետ։ Այս համատեքստում կարևորվել է միասնական և վստահելի թվային միջավայրի ձևավորումը՝ թվային ծառայությունների անվտանգությունը, փոխգործունակությունն ու քաղաքացիների և բիզնեսների համար դրանց լայն կիրառելիությունն ապահովելու նպատակով։

Քննարկվել են նաև պետական և մասնավոր թվային համակարգերի միջև փոխգործակցության ընդլայնման, վստահության ծառայությունների կիրառման խթանման և Հայաստանում ստեղծվող լուծումները միջազգային չափանիշներին համահունչ զարգացնելու հետագա քայլերը։

 

Հայերեն English Русский

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները