Փեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր

3 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել և քննարկումներ են անցկացրել Թուրքմենստանում ընթացող Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի և Կասպից ծովի բնապահպանական գագաթնաժողովի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները և կենտրոնացել առանցքային ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և առևտրի բնագավառներում տնտեսական ու ռազմավարական համագործակցության ամրապնդման վրա։

Պաշտոնյաները նաև ընդգծել են համատեղ նախագծերի վերջնականացումն ու իրագործումն արագացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև վերահաստատել են իրենց վճռականությունը՝ ընդլայնելու համակողմանի գործակցությունն՝ ի շահ երկու ժողովուրդների ազգային շահերի և տարածաշրջանային կայունության։

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին Մերձավոր Արևելքի հակամարտության հարցում Ռուսաստանի դիրքորոշման համար։

«Այս պահին մենք ամփոփում ենք արդյունքները, մենք փոխանակվել ենք նախաձեռնություններով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, կրկին վերանայել ենք ամերիկյան նախաձեռնությունը, և երբ այն վերջնականապես հաստատվի, միջնորդների միջոցով կրկին կամփոփենք այս բոլոր նախաձեռնությունները», - հավելել է Փեզեշքիանը։

Նա նաև նշել է, որ Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել պատերազմը։

«Մենք ձգտում ենք պատերազմը հնարավորինս արագ ավարտել, և անհրաժեշտ է, որ բոլորը հարգեն մեր իրավունքները։ Բայց եթե նրանք շարժվեն միակողմանի մոտեցմամբ, դա չի կարող տեղի ունենալ, դա չի կարող տեղի ունենալ շուտով։ Հետևաբար, մենք փորձում ենք՝ հաշվի առնելով մեր հարաբերությունները, հաշվի առնելով մեր երկրների միջև գոյություն ունեցող նախաձեռնությունները, անել ամեն ինչ, որ դա վերածվի գործնական գործողությունների», - նշել է նա։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Փեզեշքիանը հույս է հայտնել նույն կերպ շարունակել առաջ ընթանալ։

«Մենք կարծում ենք, որ մեր հարաբերությունները լավ մակարդակի վրա են։ Հուսով ենք շարունակել առաջ շարժվել նույն տեմպով։ Այժմ պայմաններն ամենաբարենպաստն են մեր հարաբերությունները նույն տեմպերով արագացնելու համար», - հավելել է նախագահը։

Հայերեն Русский

Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին

«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

ԵՄ արտահանվող հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ին

ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք

Նոյեմբերից կմեկնարկեն դեպի ԱՄԷ գյուղմթերքի կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները

Հոկտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

ՊՎԾ-ն բացահայտել է գոյություն չունեցող կազմակերպությունների մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի գնման ընթացակարգերի խափանման դեպքեր

Հայաստանում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են

ՄԻՊ-ը ՍԴ է դիմել հաշմանդամության հիմքով խտրականությունից դատական պաշտպանության սահմանափակման հարցով

Երևանում անցկացվող «Նորաձևության շաբաթ 2026»-ի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Պոլիմոդա Իտալիա»-ի ղեկավարին