1 րոպեի ընթերցում
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ ԱԳՄԱ ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ։
«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի: Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի շուրջ՝ անդրադարձ կատարելով նաև բազմակողմ հարթակներում հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ: