ՀՀ կառավարությունը 176,1 կմ ճանապարհների միջին նորոգմանը կհատկացնի շուրջ 8,9 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում ընդունեց պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման համար շուրջ 8,9 մլրդ դրամ հատկացնելու որոշումը։ Ծրագիրը ներառում է ընդհանուր 176,1 կմ երկարությամբ 21 ճանապարհահատված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ նախատեսվում է նորոգել 113,2 կմ միջպետական, 33,6 կմ հանրապետական և 29,3 կմ մարզային նշանակության ճանապարհ։

Նորոգման ենթակա հատվածների թվում են Մարգարա-Վանաձոր-Տաշիր, Երևան-Սևան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի, Սևան-Մարտունի-Վարդենիս ուղղությունների ճանապարհահատվածներ, ինչպես նաև մարզային և հանրապետական նշանակության այլ ճանապարհներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ արդյոք այս տարի կհասցնեն նորոգել 500 կմ ճանապարհ, Խուդաթյանը պատասխանեց, որ կարող են։ «500 կիլոմետրը կհասցնենք այս տարի վստահաբար»,-վստահեցրեց նախարարը՝ տեղեկացնելով, որ արդեն մոտ 310 կմ ճանապարհի աշխատանքներ են իրականացվել։

Քննարկման ընթացքում վարչապետն անդրադարձավ նաև Նռնաձորի ճանապարհին։ Նա պարզաբանեց, որ երթևեկության ցածր ինտենսիվությունը հաշվի առնելով՝ ճանապարհին սկզբում կտեղադրվի ասֆալտի մեկ շերտ։ Հետագա աշխատանքների անհրաժեշտությունը կգնահատվի նաև երթևեկության ինտենսիվության փոփոխությամբ։

Փաշինյանը շեշտեց, որ ճանապարհաշինության ծավալների աճը պետք է ուղեկցվի որակի շարունակական բարձրացմամբ։

«Մեր հիմնական կենտրոնացումը որակն է»,-ընդգծեց վարչապետը։

Խուդաթյանն էլ ներկայացրեց ասֆալտի որակը ստուգելու համար ձեռք բերված սարքավորումների նշանակությունը՝ նշելով, որ հետազոտությունները հնարավորություն են տալիս ստուգել նյութերի որակն ու ապահովել ճանապարհների երկարակեցությունը։

Հայերեն English

ԱՄՆ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում. Ռուբիո

Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները

Շիրակի մարզում ճանապարհաշինական ծրագրերի համար կհատկացվի ավելի քան 915 մլն դրամ

«Ռոսպոտրեբնադզորը» հերքել է Իրկուտսկում ժանտախտի հետազոտական կենտրոնի աշխատակցի մահից հետո մեկ այլ անձի հիվանդանալու մասին լուրերը

ԵՊՀ-ում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք

Գերիների հարցով դիվանագիտական սկանդալից հետո Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին

ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ Ադրբեջանը չի ներկայացրել

Փաշինյանն անդրադարձավ Ախուրիկի և Երասխի երկաթուղիների վերականգնման հնարավորությանը