Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

2 րոպեի ընթերցում

Շաքիում տեղի ունեցած դեպքի առնչությամբ կալանավորված ադրբեջանցի զինծառայողի գործը պետք է քննվի Հայաստանի դատական համակարգում։ Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կիրականացվի Հայաստանում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Նարեկ Կարապետյանի հարցին։

Կարապետյանը միացրեց Շաքիում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ձայնագրություն և հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր է, որ ադրբեջանցի զինծառայողը հետագայում հանձնվի Ադրբեջանին։

Փաշինյանը նշեց, որ նույն հարցուպատասխանի ընթացքում արդեն անդրադարձել է այդ հարցին՝ ընդգծելով դատական ընթացակարգերի անհրաժեշտությունը։

«Հայաստանի Հանրապետության դատական համակարգում հարցը պետք է քննվի, պետք է լինի դատարանի որոշում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,– ասաց վարչապետը։

Կարապետյանն արձագանքեց, որ հարցը կրկնել է՝ ենթադրելով, թե հնարավոր է դիտարկվում է ադրբեջանցուն արտահանձնելու տարբերակը։

Պատասխանելով՝ Փաշինյանը հիշեցրեց, որ քրեական գործ է հարուցված, իսկ ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ կալանք է կիրառվել։

«Դուք լսե՞լ եք, որ քրեական գործ է հարուցված։ Լսե՞լ եք, որ կալանքը որպես խափանման միջոց է օգտագործված»,– հարցրեց վարչապետը։

Նա ընդգծեց, որ գործը կքննվի օրենքով սահմանված կարգով, և դատարանի ապագա որոշումը կանխորոշել հնարավոր չէ։

«Եթե կդատապարտվի ազատազրկման, պատիժը կիրականացվի Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերով»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նաև նշեց, որ ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանում ևս՝ զինծառայության վայրը ինքնակամ լքելու առնչությամբ։

 

 

 

Հայերեն English Español Русский

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ