5 րոպեի ընթերցում
Մոսկվան և Կիևը նոր հարվածներ են փոխանակել։ Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով բնակելի շենք է ոչնչացվել, որի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 5 մարդ, ևս 26-ը վիրավորվել է, այդ թվում՝ 5 երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X հարթակում գրառման մեջ հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Today, as a birthday “gift” to Putin, the Russian army destroyed a residential building in Pryluky, in the Chernihiv region. It was an ordinary five-story apartment building. Tragically, as of now, five people have been reported killed and 26 injured, including five children. There may still be people under the rubble. First responders are working nonstop at the site – doing everything possible to find every person. Russian missile strikes also damaged five apartment buildings in Dnipro and four high-rise buildings in Kremenchuk. Tragically, two people were killed and eight injured. A high-rise building in Zaporizhzhia was damaged by a drone. In Kyiv, the Russians killed two people. Two more people were killed in Oleksandriya… My condolences to all the families and loved ones of those killed. Overall, infrastructure in Kyiv and 12 regions came under attack last night. One of the key targets was our energy infrastructure. The Russians wanted to strike painfully and demonstratively. This was one of the most vile strikes: 70 missiles in total, many of them ballistic, as well as “shaheds.” Unfortunately, only some of them were shot down. Russian ballistic missiles remain the greatest challenge. And air defense packages for us right now are a vital necessity. That is why every day we are looking for missiles for Patriot systems that can and must actually protect people’s lives here, in Ukrainian skies. Thank you to everyone who is helping us.
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) October 7, 2026
Նրա խոսքով՝ ռուսական հրթիռով խոցված հինգհարկանի բնակելի շենքի փլատակներում կարող են մարդիկ լինել. փրկարարները շարունակում են աշխատանքները։
Նա հավելել է, որ ռուսական հրթիռային հարվածներից վնասվել է ևս հինգ բազմաբնակարան շենք Դնեպրում և չորս բարձրահարկ շենք Կրեմենչուգում։
«Ցավոք, երկու մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել», - ասել է Զելենսկին։
Իր գրառման մեջ նա նշել է նաև Կիևում երկու, Ալեքսանդրիայում՝ ևս երկու զոհի մասին։
«Ընդհանուր առմամբ, այս գիշեր հարձակումների են ենթարկվել Կիևի և 12 շրջանների ենթակառուցվածքները», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա հիշեցրել է, որ ռուսական բալիստիկան «մնում է ամենամեծ մարտահրավերը»։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի ուղղությամբ այսօրվա հարձակման ժամանակ օգտագործվել է 70 հրթիռ, դրանցից շատերը՝ բալիստիկ, ինչպես նաև «Շահեդ» ԱԹՍ-ներ, որոնց միայն մի մասն է խոցվել։
«Վերջին 24 ժամվա ընթացքում մեր զինվորները հարվածել են չորս թիրախի, որոնք օգնում են Ռուսաստանին ֆինանսավորել և վարել իր դաժան պատերազմը», - մեկ այլ գրառման մեջ նշել է Զելենսկին։
Այս թիրախների թվում նա նշել է Պերմի երկրամասի, Սամարայի և Աստրախանի մարզերում գտնվող երկու նավթային օբյեկտների և փորձարկման հրապարակի հարվածելու մասին։
Նաև տեղեկություններ են հաղորդվել, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան ռուսական բանակն օդային հարված է հասցրել Զապորոժիեի տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտին։ Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի տարբեր մարզերի երկնքում հոկտեմբերի 7-ի գիշերը խոցվել է 311 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Ըստ ռուսական կողմի՝ Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում ՌԴ ուժերը թիրախավորել են «Ֆլամինգո» հրթիռների համար նախատեսված բաղադրիչներ արտադրող և պահեստավորող օբյեկտը։
Բելգորոդի մարզում վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով վիրավորվել է յոթ մարդ։
Կուրսկի նահանգապետը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում քվադրոկոպտերային անօդաչու թռչող սարքով հարվածել են տրակտորի, որի հետևանքով զոհվել է 40-ամյա տրակտորիստը։