ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում սովորողների ներուժի բացահայտման և զարգացման ազգային համակարգի ձևավորումը Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագրի հիմնական նպատակն է։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի շրջանակն ու ընթացիկ աշխատանքները քննարկվել են աշխատանքային հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արտուր Մովսիսյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, ինչպես նաև ծրագրի համակարգողները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սովորողների անհատական կարիքներին և ներուժին համապատասխան համակարգի ձևավորմանը, զարգացման միջավայրի, մոտիվացիոն մեխանիզմների ուժեղացմանը և տաղանդների զարգացման շարունակական աջակցությանը վերաբերող հարցեր։

Ծրագրի համակարգողները ներկայացրել են միջազգային փորձի ուսումնասիրությունը՝ տարբեր երկրների օրինակով։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ տաղանդների բացահայտումն ու յուրաքանչյուր երեխայի անհատական շնորհների զարգացումը կրթական համակարգի առաջնային խնդիրներից են, և այս իմաստով տաղանդների զարգացման ծրագիրը պետք է միտված լինի գործուն մոտիվացիոն մեխանիզմների ապահովմանը։

Քննարկվել է նաև միջազգային փորձի ուսումնասիրման և Հայաստանի կրթական համակարգին համապատասխան արդյունավետ մոտեցումների կիրառման կարևորությունը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան բացահայտել սովորողների ներուժը, ապահովել դրա զարգացման համար անհրաժեշտ կրթական հնարավորություններն ու աջակցությունը՝ նպաստելով նրանց հետագա մասնագիտական կայացմանը։

Տաղանդների զարգացման ծրագիրը «Ակադեմիական քաղաք» ծրագրի կարևոր բաղադրիչներից է և միտված է Հայաստանում մարդկային կապիտալի համակարգված ու շարունակական զարգացմանը։

Հայերեն

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը