Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով

1 րոպեի ընթերցում

Իրանի շուրջ հակամարտությունը խիստ բացասաբար է ազդում ողջ համաշխարհային տնտեսության վրա, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն՝ ամփոփելով Արևելյան Թիմորից իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Մենք կարծիքներ փոխանակեցինք Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակի շուրջ։ Խոսեցինք դիվանագիտական ​​պայմանավորվածությունների հասնելու հեռանկարների մասին՝ մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև իրադրության շուրջ։ Մեզ շատ է մտահոգում այս իրավիճակը. այն չափազանց բացասաբար է ազդում ողջ համաշխարհային տնտեսության վրա», - ասել է Լավրովը լրագրողներին Արևելյան Թիմորի արտաքին գործերի նախարար Բենդիտո Ֆրեյտաշի հետ վարած բանակցություններից հետո։

Լավրովը հույս է հայտնել, որ բարի ծառայությունները, որոնք այժմ առաջարկում են տարածաշրջանի բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Եգիպտոսը, Պակիստանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, կկարողանան այս իրավիճակը տանել «դիվանագիտական և ​քաղաքական հունով»։

Հայերեն Русский

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո

Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26

Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ

«SEE FORWARD SUMMIT 2026»-ը Սոֆիայում կմիավորի բիզնեսի և կառավարության ոլորտի առաջնորդներին. BTA

«Գոյ» թատրոնը բեմ է վերադառնում «Խելագարը» խորհրդանշական ներկայացմամբ

Իրանը հայտարարել է, որ ավելի ուժգին պատասխան կգա իր դեմ նոր ագրեսիայի դեպքում