Իրանի մերձակայքում ԱՄՆ ռազմածովային ուժերի խմբավորումը կրճատվել է՝ հասնելով 16 ռազմանավի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ռազմածովային ուժերի խմբավորումը, որը տեղակայված է Իրանի ափերից դեպի հարավ-արևելք ընկած Արաբական ծովում, կրճատվել է՝ հասնելով 16 ռազմանավի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի լրատվական ծառայության հրապարակած տվյալները:

Անցյալ շաբաթ ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքից դուրս են բերել ավիակիր հարվածային խումբը՝ «Ջորջ Բուշ» ատոմային ավիակրի գլխավորությամբ։ Մինչ այդ տարածաշրջանում էր գտնվում ավելի քան 20 նավ։

Ներկայում Արաբական ծովում մարտական ​​հերթապահություն է իրականացնում ամերիկյան միայն մեկ՝ «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը, որի վրա տեղակայված է 48 տախտակամածային մարտական կործանիչ։ Այնտեղ տեղակայված է նաև երեք խոշոր դեսանտային նավ՝ ծովային հետևակի ռազմարշավային գումարտակով, և ինը հրթիռային էսկադրային ականակիր։ Նավերը գործարկվել են հիմնականում Իրանի ծովային շրջափակման ապահովման համար։

Միևնույն ժամանակ Եմենում սրվող հակամարտության ֆոնին ԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են ռազմանավերի թվաքանակը Կարմիր ծովում։ Այնտեղ ներկայում գտնվում է երեք ամերիկյան հրթիռային էսկադրային ականակիր։

Հայերեն Русский

Նարեկ Կարապետյանը Շաքիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննադատել է պատասխանատու մարմինների գործունեությունը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների

Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին

Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների

ՀՀ ԱԺ նախագահը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն

Հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցումը հրապարակելու համար Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. ԱԳՆ

Ազատանի սաների գոբելեն աշխատանքները ներկայացվել են Շիրակի մարզպետարանում

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ-ՄԹ բիզնես համաժողով 2026»-ին

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն

Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը