ԱՀԿ-ն ցածր է համարում բնակչության համար ռիսկն Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահվանից հետո

2 րոպեի ընթերցում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բնակչության առողջության համար ռիսկը գնահատում է ցածր ՌԴ Իրկուտսկի մարզում Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մոտ «անհայտ ծագման թոքաբորբի» հայտնաբերման պատճառով, որը հանգեցրել էր նրա մահվան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը։

«Առկա ոչ պաշտոնական տեղեկատվության հիման վրա բնակչության առողջության համար հանրային ռիսկը ցածր է թվում», - նշել է նա։

Լինդմայերի խոսքով՝ մահացած 28-ամյա կնոջ հետ շփում ունեցած բոլոր անձինք «հայտնաբերվել են և գտնվում են հսկողության տակ»։ ԱՀԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ «այս պահին նրանցից ոչ մեկի մոտ հիվանդության ախտանիշներ չեն դիտվում»։

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակային իրավիճակը հանգիստ է, ավարտվում են կանխարգելման համալիր միջոցները և հիվանդացած կնոջ հետ շփում ունեցած անձանց բժշկական հսկողությունը։

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների և բժիշկների ոչ պաշտոնական արձագանքների՝ Իրկուտսկի գիտահետազոտական ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհի Դարյա Շիպիլովան, որը մահացել է հոկտեմբերի 2-ին, կարող էր վարակված լինել ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթի կոտրվելու պատճառով:

Ռուսաստանի իշխանությունները չեն հաստատել ժանտախտի առկայությունը՝ նշելով, որ մահացածի մոտ եղել է «անհայտ ծագման թոքաբորբ»: Հիվանդի հետ շփում ունեցած 197 մարդ խիստ հսկողության տակ է:

ԱՄՆ-ն և Եվրամիությունը հայտարարել են, որ ուշադրությամբ հետևում են իրավիճակին:

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ նախագահը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն

Հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցումը հրապարակելու համար Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. ԱԳՆ

Ազատանի սաների գոբելեն աշխատանքները ներկայացվել են Շիրակի մարզպետարանում

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ-ՄԹ բիզնես համաժողով 2026»-ին

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն

Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 7-ի տարելիցին ընդառաջ կոչ է արել հրադադար հաստատել Գազայում

Դահլիճից դուրս կշպրտենք․ Ռուբինյանը նիստը խաթարելու մասին

Գուսանագյուղում վերանորոգվել է համայնքային դահլիճը

ԱԺ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև հրմշտոց է տեղի ունեցել