Միացյալ Նահանգներ

Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նեբրասկայի նահանգի Գրենդ Այլենդ քաղաքում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ հրամանագիր է ստորագրել չհարկվող կարմիր դիզելային վառելիքի օգտագործման սահմանափակումները մեղմացնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը տարածել է USA Today-ը։

Նա հայտարարել է, որ այդ միջոցը պաշտոնապես վերացնում է այն պահանջը, ըստ որի դիզելային վառելիքը չպետք է օգտագործել ընդհանուր օգտագործման ճանապարհներին, և բոլոր ցանկացողներին թույլ է տալիս ձեռք բերել կարմիր ներկանյութով չհարկվող դիզելային վառելիքը՝ ցանկացած նպատակի համար։

Նա այդ հրամանագիրը համարել է «ծախսերի նվազմանն ուղղված աննախադեպ քայլ», որը զգալիորեն կնվազեցնի բոլոր ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի գինը։

«Հուսով եմ՝ դրա կարիքը երկար չենք ունենա, քանի որ գներն առանց այդ էլ արագորեն նվազում են և շուտով էլ ավելի կնվազեն», - ասել է ԱՄՆ նախագահը։

Ըստ Սպիտակ տան տվյալների՝ «կարմիր» դիզվառելիքն օգտագործելու թույլտվությունը գործելու է մինչև տարեվերջ։

Կարմիր ներկանյութով դիզվառելիքը սովորաբար օգտագործվում է գյուղատնտեսական և շինարարական տեխնիկայի համար և չի ենթարկվում մեկ գալոնի դիմաց 24 ցենտի չափով դաշնային ակցիզային հարկի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում