Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է
1 րոպեի ընթերցում
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Նանտակետ կղզու մերձակայքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թռիչքն իրականացրած Latitude Air Ambulance ընկերության հաղորդմամբ՝ օդանավում գտնվող վեց անձ զոհվել է։
Նշվում է, որ օդանավում եղել են անձնակազմի չորս անդամները, տեղափոխվող հիվանդը և նրան ուղեկցող ընտանիքի անդամը։ ԱՄՆ առափնյա պահպանությունն ավարտել է ակտիվ որոնողափրկարարական աշխատանքները։
Օդանավը Բերմուդյան կղզիներից մեկնել էր հոկտեմբերի 3-ի վաղ առավոտյան և անհետացել օդային երթևեկության կառավարման ծառայության հետ կապը կորցնելուց հետո։ Նանտակետի մերձակայքում որոնողները հայտնաբերել էին օդանավի բեկորները։
Ընկերությունը հայտնել է, որ համագործակցելու է ԱՄՆ և Կանադայի տրանսպորտի անվտանգության մարմինների հետ՝ վթարի հանգամանքներն ու պատճառները պարզելու համար։