ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը հավանություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու օրինագծին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր նշելու օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:

«Այս նախաձեռնությամբ մենք ձգտում ենք հանրային ծառայության տարբեր տեսակների, մասնագիտությունների միջև առկա տարբերությունները պահպանելով՝ սահմանել դրանց ընդհանուր առաքելությունն ամփոփող մեկ օր ևս»,- ասաց Քալաշյանը:

Վաչե Քալաշյանն ընդգծեց՝ հունիսի 23-ը պատահական օր չէ:

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հունիսի 23-ը դեռևս 2002 թվականին սահմանվել է, որպես հանրային ծառայողի օր, և ՄԱԿ-ի կողմից խրախուսվել և հորդորվել է անդամ երկրներին, որպեսզի այս օրը կարևորեն հանրային ծառայողի դերակատարությունը պետական կառավարման, հանրային շահերի սպասարկման և մյուս բոլոր այն առաքելությունների մեջ, որ հանրային ծառայողն ունի»,- նշեց նա:

Օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ 6 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայներով: Այն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:

Հայերեն

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությունը

Առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով

ԱՄՆ հատուկ բանագնացը հայտնել է, որ Թրամփը նախատեսում է այցելել Ուզբեկստան

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջը

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը հավանություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու օրինագծին