Տարածաշրջանային

Ալեքսանդր Լուկաշենկոն դարձել է ՀԱՊԿ-ի խորհրդի նախագահ

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նախագահ: Այս որոշումն այսօր ընդունվել է կազմակերպության Մինսկում ընթացող գագաթաժողովում: Այսպիսով, ՀԱՊԿ-ի գերագույն մարմնի նախագահությունը Ռուսաստանց անցնում է Բելառուսին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության խորհուրդը գլխավորում էր 2005 թվականի հունիսից: Ինչպես ՌԻԱ «Նովոստիե-ին հայտնել է ՌԴ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը, «ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի մասին դրույթին համապատասխան, Խորհրդի նախագահը այն պետության ղեկավարն է, որի տարածքում ընթանում է Խորհրդի նստաշրջանըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում