Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում
1 րոպեի ընթերցում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում։
«Ուրախ եմ հայտնել, որ Ջոն Քոուլը՝ ականավոր իրավաբանը և Բելառուսի հարցերով իմ չափազանց հաջողակ հատուկ բանագնացը, կդառնա պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի իմ թեկնածուն՝ դեսպանի աստիճանով», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Նախագահը հիշեցրել է, որ վերջին տարվա ընթացքում Քոուլն «արդեն հասել է նրան, որ ԱՄՆ-ի և դաշնակից երկրների ավելի քան 65 քաղաքացի վերադառնա Բելառուսից, ինչպես նաև պայմանավորվել Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից ավելի քան 800 քաղբանտարկյալի ազատ արձակման շուրջ»։