Բրազիլում կայացել են նախագահական ընտրությունները. Բոլսոնարուն և Լուլա դա Սիլվան կմրցեն երկրորդ փուլում

3 րոպեի ընթերցում

Բրազիլում նախագահական ընտրությունների առաջին փուլում ոչ մի թեկնածու չի ստացել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների ավելի քան 50 տոկոսը։ Հոկտեմբերի 25-ին կայանալիք երկրորդ փուլում միմյանց դեմ կմրցեն աջակողմյան «Լիբերալ» կուսակցության թեկնածու, սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն և գործող նախագահ, ձախակողմյան Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է  Reuters-ը։

Բարձրագույն ընտրական դատարանի պաշտոնական տվյալների համաձայն՝ էլեկտրոնային արձանագրությունների 99,70 տոկոսի մշակումից հետո առաջին փուլում Բոլսոնարուն ստացել է ձայների 47,09 տոկոսը՝ ավելի քան 56 մլն ձայն։ Լուլա դա Սիլվան երկրորդ տեղում է՝ 45,09 տոկոս արդյունքով և ավելի քան 53,6 մլն ձայնով։

Այսպիսով, հոկտեմբերի 4-ին կայացած քվեարկության արդյունքներով Բոլսոնարուի առավելությունը գործող նախագահի նկատմամբ կազմել է 2 տոկոսային կետ կամ շուրջ 2,39 մլն ձայն։

Բոլսոնարուի արդյունքը գերազանցել է նախընտրական հարցումների կանխատեսումները։ Ընտրություններից առաջ հրապարակված մասնավոր հարցումները կանխատեսում էին, որ առաջին փուլում Լուլա դա Սիլվան Բոլսոնարուից առաջ կլինի շուրջ 3 տոկոսային կետով։

Առաջին փուլի ընթացքում ընտրարշավի առանցքային թեմաներից էին թանկացումները, կոռուպցիան և քաղաքացիների առօրյա անվտանգության հետ կապված խնդիրները։

«Բրազիլը փոփոխություն է ցանկանում, և ես շատ գոհ եմ արդյունքներից», - քվեարկության արդյունքների հրապարակումից հետո լրագրողներին ասել է Բոլսոնարուն։

Սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն աջակողմյան նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդին է։ Ժաիր Բոլսոնարուն 2022 թվականի նախագահական ընտրություններում պարտվելուց հետո պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի համար դատապարտվել է 27 տարվա ազատազրկման։

Լուլա դա Սիլվան, իր հերթին, ընդունել է, որ ակնկալում էր հաղթել արդեն առաջին փուլում։

«Վաղվանից մենք սկսում ենք նոր քարոզարշավ», - հայտարարել է Լուլան Սան Պաուլոյում իր կողմնակիցների առջև։

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է ավելի քան 124,9 մլն քաղաքացի՝ գրեթե 158,7 մլն գրանցված ընտրողից։ Մասնակցության մակարդակը կազմել է 78,93 տոկոս։

Հայերեն English Русский

ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով

Սպորտային մարմնամարզության հավաքականը հավաք է անցկացնում Գերմանիայում

Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա

Դատախազությունը «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձել է «Karate1 Series» մրցաշարի փոխչեմպիոն

Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր

«Նոր գիրք»-37/26. Բուրդո, Վեռն, Չարան, Դրոթեր, Նոել, Ջոնասեն

Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին

Հնդկաստանի ֆինանսների նախարար մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը