Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

3 րոպեի ընթերցում

Հանրապետության հրապարակում ներկայացվել են նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման նպատակով ձեռք բերված դպրոցական նոր ավտոբուսները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին։

Այսպիսով` կրթության որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման նպատակով կապահովվի ճանապարհների ենթակառուցվածքի լիարժեք պատրաստվածությունը և դպրոցական ավտոբուսների ծառայությունը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է երթևեկության անվտանգության և երեխաներին տեղափոխող վարորդների որակավորման, պատշաճ արտաքին տեսքի, այդ թվում՝ հագուստի ապահովումը։  

Ծրագրի շրջանակներում 5 բնակավայրերի համար առաջիկայում նշված մեխանիզմներն արդեն գործարկված կլինեն: Նախատեսված է, որ Արագածոտնի մարզի Գետափ բնակավայրի երեխաները կհաճախեն Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի երեխաները կհաճախեն Ջիլի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզի Աճարկուտ բնակավայրի երեխաները՝ Կիրանցի դպրոց, Տավուշի մարզի Ակնաղբյուր բնակավայրի երեխաները՝ Լուսաձորի դպրոց, Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի երեխաները՝ Պարույր Սևակի կրթահամալիր:

Գետափի դպրոցում սովորում է 13 երեխա: Մինչև Արագածավան հեռավորությունը 9,5 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 11 րոպե: Ծափաթաղի դպրոցում սովորում է 27 երեխա: Մինչև Ջիլ հեռավորությունը 10,6 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 9 րոպե: Տիգրանաշենի դպրոցում ներկայումս երեխա չի սովորում, 11 երեխա հաճախում են Պարույր Սևակի կրթահամալիր: Մինչև Պարույր Սևակ հեռավորությունը 4 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 10 րոպե: Աճարկուտի դպրոցում սովորում է 10 երեխա: Մինչև Կիրանց հեռավորությունը 2,8 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 4 րոպե: Ակնաղբյուրի դպրոցում սովորում է 42 երեխա (որոնցից 6-ը՝ նախակրթարան): Մինչև Լուսաձոր հեռավորությունը 5 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 10 րոպե:

Հայերեն Français Русский

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել

Մոլդովան պատերազմի ավարտից հետո կմասնակցի Ուկրաինայի ականազերծման աշխատանքներին. Moldpres

Գևորգ Պապոյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդակցությունների

ԱԺ նախագահն առաջարկել է Արսեն Գևորգյանի մահվան դեպքը քննարկել առանց քաղաքական շահարկումների

ՃՇՀԱՀ-ի և ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Նոյեմբերի 18-ի միջոցառումների անոնս

ԱՄՆ-ն ևս 4 ամսով Հունգարիային ազատել է ռուսական նավթի գնման համար գործող պատժամիջոցներից

ՄԻՊ աշխատակազմում հյուրընկալվել են «Խորհուրդ X» երիտասարդական կազմակերպության անդամները և ԵՊՀ ուսանողները