Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում սեպտեմբերին ծնվել է 154 երեխա

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն  իրականացնող բուժհիմնարկներում սեպտեմբերին ծնվել է 154 երեխա՝ 71 տղա և 83 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 83 ծնունդ գրանցվել է Մարտունիի ծննդատանը, 33 ծնունդ՝ Գավառի, 23 ծնունդ՝ Սևանի, 14 ծնունդ՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 1 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

2025 թվականի սեպտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել է 163 երեխայի ծնունդ։

Հայերեն Русский