Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Ազգերի լիգայի երրորդ տուրի արտագնա խաղում մրցեց Կիպրոսի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոսիայում կայացած խաղի առաջին կեսում՝ 19-րդ ու 31-րդ րոպեին, Կիպրոսի հավաքականը կարողացավ երկու անգամ գրավել Հայաստանի ընտրանու դարպասը: Թիմերն ընդմիջման գնացին տան տերերի առավելությամբ: Երկրորդ կեսի 52-րդ րոպեին Կիպրոսի հավաքականից Պիլեասը կարմիր քարտ ստացավ, ու նրանք մնացին 10 ֆուտբոլիստով:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը, ու Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Ազգերի լիգայում:

Հաջորդ՝ 4-րդ տուրի հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 5-ին՝ հյուրընկալվելով Չեռնոգորիային:

 

 

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն