Իրան

ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար

Պարսից ծոցի գործերով զբաղվող վարչությունը, որն Իրանի կողմից ստեղծվել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու համար, հաղորդել է, որ վերջին օրերին նեղուցում գրոհի է ենթարկվել մի քանի նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հայտարարության համաձայն՝ վնասվել է մասնավորապես, երեք նավ, որոնք պատկանում են ԱՄԷ-ին կամ վարձակալված են նրա կողմից:

«Հետաքննությունը ցույց է տվել, որ AL RUWAIS, SINBAD և MERSIN PROSPERITY լցանավերը վերջին երկու ամսվա ընթացքում մի քանի անգամ փորձել են անցնել Հորմուզի նեղուցով», - նշում է վարչությունը։

Գերատեսչությունում ընդգծել են, որ այդ երեք լցանավի անվանումները ներառված են նաև այն նավերի վերջերս թարմացված ցուցակում, որոնք նեղուցում չեն պահպանել նավագնացության կանոնները։

Ցուցակում ընդգրկված նավերի համար կսահմանափակվեն հետագայում նեղուցով անցնելու հնարավորությունները, նաև նրանց նկատմամբ կկիրառվեն տուգանքներ, կալանում կամ առգրավում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում