1 րոպեի ընթերցում
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանն ու հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովը։
Քննարկման առանցքում են եղել սոցիալական պաշտպանության ծրագրերը, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցությունը։
Մասնակիցներն անդրադարձել են տեղահանվածների զբաղվածության, բնակարանային ապահովման և սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին ու հնարավոր լուծումներին։ Քննարկվել են նաև պետական ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու առաջարկներ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային քննարկումները ներկայացված առաջարկների շուրջ։