Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

1 րոպեի ընթերցում

Գիշերը ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարբեր շրջանների։ Հատկապես ծանր հարվածների են ենթարկվել Կիևը և Կիևի մարզը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցցանցերում հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով երկրում զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ երեխա։ 14 մարդ վիրավորվել է։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին հայտնել է, որ Կիևում և Ուկրաինայի այլ մարզերում թիրախավորվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ։ Նրա խոսքով՝ անցյալ ջեռուցման սեզոնից ի վեր էներգետիկ ենթակառուցվածքն առաջին անգամ էր նման զանգվածային և համակցված հարձակման ենթարկվում։ Կորեցկին հավելել է, որ հարվածների տակ են հայտնվել նաև բնակելի տներ, սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտներ, քաղաքացիական ձեռնարկություններ և երկաթգիծ։

Ըստ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի՝ մայրաքաղաքում զոհվել է 3 մարդ, 6-ը՝ վիրավորվել։

Ուկրաինական հարվածներից էլ ՌԴ Բրյանսկի մարզում 12 մարդ է վիրավորվել։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ նրանցից ինը տեղի քոլեջի ուսանողներ են։

Հայերեն English Русский

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել