Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման նշանների մասին
1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է հոկտեմբերի վերջին նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ հրեական պետության վրա պատրաստվող հարձակման նշանների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք նշաններ ունենք, որ մեր թշնամիներն ընտրությունների նախաշեմին փորձելու են հարձակվել մեզ վրա», - վարչապետը հայտարարել է «Թել Նոֆ» ավիաբազայում։
Վարչապետի գրասենյակի կողմից տարածված տեսաուղերձում Նեթանյահուն Իսրայելի հակառակորդներին նախազգուշացրել է զերծ մնալ նման քայլից։
«Մեզ հետ գործ չունենաք ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ. մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք և երբ ցանկանաք», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն նաև ներկայացրել է վերջին ժամանակներս իսրայելական բանակի մի շարք ռազմական ձեռքբերումները տարբեր ուղղություններում։ Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Գազայի հատվածում ոչնչացվել է ավելի քան 100 արմատական։