Հյուպատոսությունները հնարավորինս օպերատիվ կվերազինվեն, կընդունեն անձնագրի և ID քարտի դիմումներ. պարզաբանում է Նելլի Դավթյանը

3 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 5-ից արտերկրում գործող ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման և փոխանակման ծառայության ժամանակավոր դադարեցումից հետո հնարավորինս արդյունավետ և օպերատիվ կվերազինվեն հյուպատոսական ծառայությունները, որից հետո հյուպատոսական ծառայություններում կընդունվեն ոչ միայն անձնագրի դիմումները, ինչպես եղել է մինչև այժմ, այլ նաև՝ նույնականացման քարտի, որի հանրային մեծ պահանջարկ կա:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:

«Քանի որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» նոր օրենքը, որը ենթադրում է, որ մեկնարկելու է անձը հաստատող նոր կենսաչափական փաստաթղթի տպագրությունն ու տրամադրումը ՀՀ քաղաքացիներին և այլևս հին նմուշի փաստաթուղթ չպետք է արտադրվի, առժամանակ ստիպված ենք դադարեցնել ծառայությունների մատուցումը Հայաստանից դուրս՝ ստանձնելով հանձնառություն հնարավորինս արդյունավետ և օպերատիվ տարբերակով վերազինել հյուպատոսական ծառայությունները: Հայաստանից դուրս ծառայությունների մատուցման կազմակերպումը կլինի փուլային տարբերակով. պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով կնքված պայմանագիրը ենթադրում է, որ Հայաստանում ծառայությունների մեկնարկից հետո 3 ամսվա ընթացքում կվերազինվեն նաև հյուպատոսական ծառայությունները: Վերազինումից հետո հյուպատոսական ծառայություններում ընդունվելու են ոչ միայն անձնագրի դիմումները, ինչպես եղել է մինչև այժմ, այլ նաև՝ նույնականացման քարտի, որի հանրային մեծ պահանջարկ կա»,- նշեց Դավթյանը:

Քանի որ հոկտեմբերի 5-ից դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման և փոխանակման ծառայությունը չի գործելու, Նելլի Դավթյանը արտերկրում երկարաժամկետ բնակվող քաղաքացիներին կոչ է անում անհարմարություններից խուսափելու համար անձը հաստատող նոր փաստաթուղթ ձեռք բերելու գործընթացը սկսել առաջիկա օրերի ընթացքում, դիմել մոտակա հյուպատոսարաններ, որպեսզի մինչև նոյեմբերի 1-ը հնարավոր լինի դրանք տպել և հասցնել քաղաքացիներին:  

«Բոլոր անձինք, ովքեր տեսնում են, որ իրենց անձնագրի ժամկետը լրանալու է առաջիկա ամիսներին և ունեն ճանապարհորդելու մտադրություն, ցանկալի է հիմա փոխարինեն անձնագիրը, որ ստիպված չլինեն վերադարձի վկայականով գալ Հայաստան և այստեղ դիմել անձնագրի փոխանակման համար, բայց, եթե անձինք առաջիկա ամիսների համար չունեն պլանավորած սահմանահատումներ կամ անձնագիրը դեռ վավեր է ավելի քան 4 ամիս, ապա կարիք չկա հիմա դա փոխարինելու: Ես խորհուրդ կտայի տվյալ պարագայում մեր հայրենակիցները սպասեն և միանգամից նոր կենսաչափական փաստաթուղթ ձեռք բերեն»,- ասաց Դավթյանը:

Հասարակական

ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի

 

Հայերեն English Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել