Իրանը մերժել է ՄԱԿ-ում ԱՄԷ-ի պնդումները Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող վիճելի ռազմավարական կղզիների վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին մերժել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից հնչեցված պնդումները երեք վիճելի կղզիների վերաբերյալ՝ վերահաստատելով Թեհրանի դիրքորոշումն առ այն, որ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների նկատմամբ իր ինքնիշխանությունը սակարկման ենթակա չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ղարիբաբադին նշել է X սոցիալական հարթակում։

«Իրանի կղզիների վերաբերյալ անհիմն պնդումները կրկնելը, նույնիսկ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, չի փոխում իրականությունը: Աբու Մուսան, Մեծ և Փոքր Թունբները Իրանի տարածքի անբաժանելի մասն են», - նշված է գրառման մեջ։

Ղարիբաբադիի խոսքով՝ «անհիմն պնդումները կրկնելու փոխարեն, էմիրաթցի պաշտոնյաները պետք է հետևեն բարիդրացիության պահանջներին և տարածաշրջանի պատմական ու իրավական իրողություններին»։

ԱՄԷ պետնախարար Խալիֆա Շահին ալ-Մարարը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ժամանակ իր ելույթում կրկին բարձրացրել է երեք վիճելի կղզիների հարցը։

«Մինչ Իրանը շարունակում է էմիրաթական երեք կղզիների՝ Մեծ Թունբի, Փոքր Թունբի և Աբու Մուսայի օկուպացիան, ինչը մենք մերժում ենք, Արաբական Միացյալ Էմիրությունները մշտապես կոչ է արել խաղաղ ճանապարհով կարգավորել այս հակամարտությունը՝ լինի դա ուղիղ բանակցությունների, թե Արդարադատության միջազգային դատարան դիմելու միջոցով»,- ասել է ալ-Մարարը։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող երեք կղզիների շուրջ վեճը սկիզբ է առել 1971 թվականին։ Իրանական ուժերը վերահսկողություն են հաստատել կղզիների նկատմամբ այն ժամանակահատվածում, երբ Մեծ Բրիտանիան դեռ չէր հեռացել տարածաշրջանից, իսկ ԱՄԷ-ն դեռ պաշտոնապես չէր ձևավորվել որպես դաշնություն։

Աբու Դաբին պարբերաբար վիճարկում է Իրանի վերահսկողությունը՝ պնդելով, որ կղզիները գրավվել են ապօրինի կերպով, և միջազգային հարթակներում կանոնավոր կերպով կոչ է անում անցկացնել ուղիղ բանակցություններ կամ հարցը լուծել Արդարադատության միջազգային դատարանի միջոցով։

Թեհրանը մշտապես մերժել է երկու տարբերակն էլ՝ պնդելով, որ կղզիներն իրանական տարածքի անբաժանելի մասն են և ենթակա չեն միջազգային արբիտրաժի։

Հայերեն Русский

Հայաստանի վարչապետն ընդունել է «Ռոսատոմ»–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին

ԱՄՆ Թենեսիի նահանգը վերջին 200 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում է իրականացնել կնոջ մահապատիժ

Երուսաղեմում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակվելու կասկածանքով 22-ամյա տղամարդ է ձերբակալվել

ԱՄՆ-ի ռազմական արշավները ամերիկացիներին վտանգի են ենթարկում ամբողջ աշխարհում. ԻՀՊԿ

Երևանում կայացավ «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» վերտառությամբ քննարկումը

Իրանը մերժել է ՄԱԿ-ում ԱՄԷ-ի պնդումները Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող վիճելի ռազմավարական կղզիների վերաբերյալ

Ոչ մի ենթակառուցվածք ապահով չէ՝ առանց Իրանի անվտանգության. Ղալիբաֆ

Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել է

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Մարտունիում տեղադրվել են քանդակագործության սիմպոզիումի ընթացքում ստեղծված երկու քանդակները