Ռուբիոն հայտարարել է բրիտանական ավիաբազայում տեղի ունեցած միջադեպում օտարերկրյա հետքի մասին

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան ուժերի կողմից օգտագործվող բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպում ներգրավված է եղել այլ երկիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Fox News-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Այն, ինչ տեղի ունեցավ, ինչ գրեթե տեղի ունեցավ և ինչ կարող էր տեղի ունենալ Միացյալ Թագավորությունում հանգստյան օրերին, շատ լուրջ իրավիճակ է։ Ակնհայտ է, որ դրանում ներգրավված է օտարերկրյա դերակատար։ Առայժմ դրա վերաբերյալ մանրամասների մեջ չեմ խորանա», - հայտարարել է Ռուբիոն։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի իշխանություններին, որոնք «շատ համագործակցող» են եղել։

Ռուբիոն միևնույն ժամանակ հիշեցրել է, որ, օրինակ, Իրանը բացահայտ կերպով սպառնացել է «հարձակվել ամբողջ աշխարհում ամերիկյան շահերի վրա»։

«Մենք միշտ դա մեծ լրջությամբ կընդունենք։ Դրա համար հետևանքներ կլինեն, եթե դա երբևէ տեղի ունենա կամ նույնիսկ նման փորձ արվի», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։

Սեպտեմբերի 27-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող Ֆեյրֆորդի բրիտանական ռազմաօդային բազայի մոտ կասկածելի մեքենաներ են նկատվել։ Ձերբակալվել է հինգ անձ ահաբեկչության նախապատրաստման և պայթուցիկների հետ կապված հանցագործությունների կասկածանքով: Մոտակա բնակավայրից տասնյակ ընտանիքներ են տարհանվել։ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններում այս միջադեպը կապել են, այդ թվում, Իրանի հետ։

Այժմ կասկածյալները գրավի դիմաց ազատ են արձակվել։

Լոնդոնում Իրանի դեսպանատունը հերքել է իր առնչությունը կասկածյալների հետ։ Դեսպանատունը «կտրականապես մերժել է և խստորեն դատապարտել չհիմնավորված և չարամիտ ենթադրությունները», որոնք փորձում են Իրանին կապել հինգ կասկածյալների հետ: «Նման հորինված ենթադրությունների տարածումը Միացյալ Թագավորությունում իրանաֆոբիա կհրահրի», - նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն