Իրանի խորհրդարանն արագացված կարգով կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցը

1 րոպեի ընթերցում

Իրանի խորհրդարանը մշակել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու մասին օրինագիծ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Fars գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը։

Նրա խոսքով՝ նախաձեռնությունը ներկայում ուսումնասիրման փուլում է, այդ թվում՝ դրա միջազգային հետևանքների գնահատման առումով։ Փոխխոսնակը հավելել է, որ փաստաթուղթը լիագումար նիստին կներկայացվի որպես հրատապ նշանակության հարց, ինչը օրենսդիրներից կպահանջի այն քննարկել նույն օրը։

Նիկզադը հիշեցրել է, որ Իրանը դադարեցրել է համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ 2025 թ. սեպտեմբերին։ Նա նշել է, որ Իրանը չի վստահում ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին, քանի որ վերջինս մակերեսային ստուգումներ է անցկացնում, «գովասանքի խոսքեր հնչեցնում, սակայն հեռանալուց հետո Իրանի դեմ բացասական զեկույց հրապարակում»։

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտնել է ԱՄԷ կատարած իր գաղտնի այցի մասին

OpenAI-ը չեղարկել է իր նոր ԱԲ մոդելի թողարկումը՝ անվտանգության մտավախությունների պատճառով

Թրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում

Հայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը. Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ Խորհրդի COEST աշխատանքային խմբի պատվիրակությանը

Ռուբիոն Լիբանանի վարչապետի հետ քննարկել է Իսրայելի հետ կնքված եռակողմ շրջանակային համաձայնագրի իրագործումը

«Ռոսատոմը» Հայաստանի հետ համագործակցում է «Նաիրիտ» նախագծի ուղղությամբ. Լիխաչով

Նոր աշխարհակարգի ձևավորման ճանապարհին ուժի սկզբունքը ավելի որոշիչ դեր ունի, քան նախկինում ձևավորված կանոնները. քաղաքագիտական տեսակետ

Ռուբիոն հայտարարել է բրիտանական ավիաբազայում տեղի ունեցած միջադեպում օտարերկրյա հետքի մասին

Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Իրանի խորհրդարանն արագացված կարգով կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցը