Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Չեռնոգորիայից կրած պարտության պատասխանատվությունը համարում է իրենը։

«Ես դժգոհ եմ մրցավարների աշխատանքից: Այս խաղի համար ունեինք Ա ու Բ պլաններ: Առաջին կեսում գործեցինք Ա պլանով, իսկ երկրորդ կեսում` Բ պլանով: Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից ու այս պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Վստահ եմ, որ այս թիմն ապագա ունի, տղաները շատ նվիրված են հավաքականին: Ֆուտբոլիստների նվիրվածությունը մեզ լավ ապագա է խոստանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով` այժմ հավաքականը ֆուտբոլիստների պակաս ունի, քանի որ մի խումբ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն:

Խոսելով Չանչարևիչի մասին` Մելիքյանն ընդգծեց, որ նա նվիրված ու հավասարակշռված ֆուտբոլիստ է:

Մարզիչն ընդգծեց, որ Կիպրոսի դեմ առաջիկա խաղում Հայաստանի հավաքականը պետք է գործի նույն կերպ, ինչ այս խաղում:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալեց Չեռնոգորիայի ընտրանուն՝ զիջելով 2:3 հաշվով:

Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 2-ին` արտագնա խաղում մրցելով Կիպրոսի հետ:

Հայերեն

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել